World News

12 պատգամավոր միջնորդում են փոխել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես են  եկել: 

Այս մասին  Ֆեյսբուքյան  էջում  տեղեկացրել է  խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:  Նա  հրապարկել է պատգամավորներ  ցանկը, որոնք  ստորագրել են  երաշխավորագրի   տակ:

Երաշխավորագրի մեջ   նշված է , որ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորեն պատշաճ  վարքագիծ , չեն  խոսափի իրենց դատավարական  պարտականությունները պաշաճ  կատարելուց` քրեական վարույթ իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Читайте на сайте