Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը բացատրել է, թե ինչու են հեռացրել Լոպետեգիին
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը բացատրել է, թե ինչու են որոշել ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին.
«Մենք պարտավոր էինք նրանից հրաժարվել այժմ: Սա շատ ծանր օր է: Ես ինձ դավաճան չեմ համարում: Լոպետեգին հիանալի աշխատանք է կատարել: «Ռեալի» հետ բանակցությունները կայացել են առանց մեր իմացության: Այս պարագայում կարևոր է նրա ցուցաբերած վարքագիծը:
Ֆուտբոլի ֆեդերացիան աշխատում է նոր մարզիչ գտնելու շուրջ: Կհայտարարենք դրա մասին ավելի ուշ: Ես լավ հարաբերությունների մեջ եմ խաղացողների հետ: Դժվարին իրավիճակ է, սակայն խոսել եմ ֆուտբոլիստների հետ ու նրանք պատրաստ են այս առաջնության ընթացքում գնալ մինչև վերջ:
«Ռեալը» փնտրում էր մարզիչ և գտել է լավագույնին: Ազգային հավաքականը դա ամբողջ պետության թիմն է: Լոպետեգին չպետք է այդպես վարվեր ու իր որոշման մասին ինձ հայտներ այդքան ուշ: Չի կարելի դա անել պաշտոնական հայտարարությունից ընդամենը 5 րոպե առաջ»,- Ռուբիալեսի խոսքերը մեջբերում է «AFP»-ն: