World News

Մոսկվայում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները

Այսօր կրեմլում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պուտինը ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ  համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Նա նշել է, որ անցած տարի ապրանքաշրջանառության  աճը կազմել է ավելի քան 34 տոկոս, իսկ այս տարվա  առաջին եռամսյակում՝ գրեթե 19 տոկոս:  «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, Պուտինն ասել է, թե այդ մասով ամեն ինչ կայուն է:


Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների  զարգացման տեմպերով, նաև ընդգծելով  թե. «մեր քաղաքական  փոխգործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, մենք հուսալի ընկերներ  ենք ու ռազմավարական գործընկերներ»:


Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ադրբեջանի  նախագահի հետ  երկկողմ հարաբերությունները մանրամասնորեն   կքննարկվեն օգոստոսի 30-ին,  Իլհամ Ալիևի հաջորդ այցի ժամանակ:


Ալիևը վաղը ներկա է գտնվելու ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Читайте на сайте