Փաշինյանը դեռևս չի ընդունել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. Մարուքյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, երբ այն կընդունվի, «Լուսավոր Հայաստան»-ը սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նոր թեկնածու կառաջադրի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, Թանդիլյանի հրաժարականի հարցը կուսակցությունում չի քննարկվել և այն անակնկալ է եղել իրենց համար:
Հիշեցնենք՝ երեկ սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը հրաժարական ներկայացրեց՝ պարզաբանելով, որ իր քայլը պայմանավորված է պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ունեցած սկզբունքային տարաձայնությամբ:
Թանդիլյան իր հրաժարականի պարզաբանման մեջ նշել էր, որ դեմ է եղել պարտադիր կուտակային համակարգին, որի դեմ կազմակերպել է ցույցեր, և հիմա էլ գտնում է, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը։
«Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը», - իր պարզաբանման մեջ նշել էր Թանդիլյանը՝ տեղեկացնելով, որ լքում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերը:
Մարուքյան. - Մեզ համար նույնպես եղել է անակնկալ, այսինքն՝ կուսակցության համար եղել է անակնկալ որոշումը, բայց միևնույն ժամանակ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում տիկին Թանդիլյանի որոշմանը, գիտեք, «Դեմ եմ» շարժման առաջնորդներից է եղել նա, և, բնականաբար, պարտադիր կուտակային համակարգը և դրա ներդրման հետ կապված խնդիրները նրա համար շատ կարևոր և էական նշանակություն ունեն, և եթե վարչապետն ընդունի հրաժարականի դիմումը, մենք ստիպված կլինենք այլ թեկնածու ներկայացնել։ Եթե ոչ, եթե տարբերակ լինի, որ տիկին Թանդիլյանը շարունակի աշխատել, բնականաբար, ուրախ կլինենք ողջունել։
«Ազատություն». - Իսկ արդեն ունե՞ք հնարավոր թեկնածուների ցանկ։
Մարուքյան. - Մեր կուսակցությունում մենք ունենք մարդկային լավ ռեսուրս, ցանկացած նախարարի պաշտոնում մենք կարող ենք մարդ առաջադրել։
«Ազատություն». - Ասում եք, որ վարչապետը դեռ չի ընդունել, հնարավո՞ր է ինչ-որ բանակցություններ լինեն, Փաշինյանի և Թանդիլյանի միջև զրույց տեղի ունենա և վստահեցնի Փաշինյանը, որ ինչ-որ բան է փոխվելու, նա էլ վերադառնա, այդ սկզբունքային համաձայնությունը լուծվի։
Մարուքյան. - Ես չէի ուզենա «եթե»-ներով խոսել։ Բնականաբար, կհանդիպեն, կզրուցեն, մնացածը կտեսնեք, ժողովուրդ ջան։
«Ազատություն». - Դուք զրուցե՞լ եք պարոն Մարուքյան։
Մարուքյան. - Ես զրուցել եմ, վարչապետը հիմա, գիտեք, Մոսկվայում է, այդ հանդիպումը շատ կարևոր է, թողեք ամեն ինչ շատ լավ անցի, կվերադառնա, մնացածը կխոսենք։