World News

2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում

ՖԻՖԱ-ի համագումարում այսօր որոշվեց 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրները: Առաջնությունը անցկացվելու է երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Այսօր Մոսկվայում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի համագումարում նրանց ներկայացրած հայտը 134 ձայն ստացավ:


2026-ի առաջնությունը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել նաև Մարոկոն, սակայն հյուսիսաֆրիկյան երկրի հայտին կողմ քվեարկեցին 65 պատվիրակ:


Վաղը Մոսկվայում մեկնարկելու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ 2022-ի առաջնությունը անցկացվելու է Կատարում:


 


 

Читайте на сайте