Բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել երկու անձի
Համաձայնության գալով՝ ՊՆ պաշտոնյան 2008-2012թթ. ընթացքում ստացած շուրջ 31.120.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերից շեղումներով արտադրված կահույքի ընդունումն ու ՊՆ կենտրոնական պահեստ մուտքագրումը: