Իրազեկում երեխաներին և ծնողներին՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու վերաբերյալ
Պետություն-մասնավոր հատված (բիզնես) համագործակցության շրջանակներում, մասնակցային որոշմամբ պատրաստվել են 20 000 օրինակ տեղեկատվական պիտակներ, որոնք փոխանցվել են «Ոսկե կար», «Ալեքս տեքստիլ» և «Սաթենկար» (Մելանտե) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ դրանք իրենց արտադրանքներին փակցնելու նպատակով: 4000 պիտակ փոխանցվել է «Մանկան» ՍՊԸ-ին՝ մանկական փափուկ խաղալիքներին փակցնելու համար: