Գյումրիի ծննդատան չարաշահումների համար Շիրակի մարզպետը դիմել է դատախազություն. տվյալներն ուղարկվել են ոստիկանություն
Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի հաշվետվությունը ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն: Հաշվետվությունում մի շարք չարաշահումներ են ֆիքսվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
««Գյումրու ծննդատուն» ՓԲԸ ֆինանսական աուդիտի հաշվետվության ի ուսումնասիրությամբ փաստվել են մի շարք չարաշահումների վերաբերյալ տվյալներ։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն Քրեական դատավարական օրենսգրքի 180 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու և ձեռք բերված արդյունքներով տվյալ օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու հանձնարարությամբ»,-ասաց Խաչատրյանը: