Ցավոք, ցանկալին իրականության տեղ է ներկայացվել, հողի հարկի՝ տարիներով կուտակված պարտքերի զիջումների հարց կառավարությունը չի քննարկել. Ֆիննախ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, թե վերջին շրջանում համաքաղաքացիները հանդիպումների ժամանակ պնդում են, որ հողի հարկի՝ տարիներով կուտակված պարտքերի մասով կառավարությունը հավանաբար զիջումներ ու արտոնություններ է սահմանելու:
«Ունի՞ կառավարությունը նման նպատակ, որ զիջումներ կատարի, որովհետև դա իրականում որոշակի շփոթ է առաջացրել մեր հասարակության շրջանում»,-հարցրեց նա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ցավոք, շատ հաճախ ցանկալին իրականության տեղ փորձ է արվում ներկայացնել, այս դեպքում նույնպես որպես ցանակություն է հավանաբար արտահայտվել, որովհետև նման քննարկում նման առայժմ տեղի չի ունեցել:
Բայց մենք ընդհանրապես հարկային համակարգը քննարկելու, վերլուծելու և գնահատելու փուլում ենք գտնվում և ակնկալում ենք, որ ձեզ հետ միասին կգտնենք ճիշտ փոխզիջումային տարբերակը, որը օբյեկտիվորեն ծառացած է և չի խոչընոտի տնտեսավարմանը»,-ասաց նա: