World News

Ոռոգման ջրի սակագնի փոփոխման վերաբերյալ քննարկումներ են ընթանում. նախարարը՝ պատգամավորին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ոռոգման ջրի սակագնից:

Ըստ նրա՝ այս հարցը առնչվում է գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված  450 հայաստանցիների: «Ինչպես գյուղատնտեսության բարձր վարկային տոկոսադրույքները, այնպես էլ ոռոգման ջրի սակագնի բարձր լինելը մեծ բեռ են գյուղացիների համար, և հազարավոր հեկտար չմշակված հողերը նաև դրա պատճառով են: 1 հա հողակտորի ջրելու վարձը ամսական կազմում է 16 հազար դրամ, և շատերը կարծում են, որ այդ վճարը ուռճացված է:

Կա արդյո՞ք սակագնի նվազեցնելու հնարավորություն»,-դիմելով կառավարությանը՝ հարցրեց պատգամավորը: 

Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը հաստատեց, որ հարցը մտահոգիչ է, այն առաջնահերթություն են ընդունել, և քննարկումներ են ընթանում դրա շուրջ: «Եթե չշտապեք, մեզ թույլ տաք ևս մի քանի օր աշխատել, մենք համալիր ձևով ցույց կտանք այս խնդրի լուծման տարբերակները»,-ասաց նա:

Читайте на сайте