Հայաստանի եւ Արցախի նախագահները երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: