World News

Կրիշտիանու Ռոնալդու. Սալահը միացել է «Ոսկե գնդակի» համար պայքարին

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը միացել է «Ոսկե գնդակի» համար պայքարին:

 

«Սալահը տարվա գլխավոր բացահայտումներից է: Հույս ունեմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում նրա ստացած վնասվածքը չի ստիպի նրան հանձնվել աշխարհի առաջնությունից առաջ:

 

Շատերն ասում են, որ «Ոսկե գնդակի» համար կարող ենք պայքարել ես և Մեսսին, սակայն կարծում եմ, որ կան այլ արժանի ֆուտբոլիստներ նույնպես: Սալահը դրանցից մեկն է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Читайте на сайте