World News

Ամերիկուհին նկարահանել է մուրճագլուխ շնաձկան և հսկա տարփոնի մենամարտը (տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին նկարահանել է հսկա մուրճագլուխ շնաձկան և տարփոն ցեղատեսակի խոշոր ձկան մենամարտը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայի Աննա-Մարիա կղզու հարևանությամբ: Ամերիկուհի Ուիթնի Ֆիլիփս Վաթսոնը զբոսնելիս է եղել նավակով, երբ նկատել է, որ մոտենում է շնաձկանը:

Ինչ-որ պահի շնաձուկը ջրից դուրս է բերել տարփոնին: Թե ինչով է ավարտվել պայքարը, հայտնի չէ, քանի որ ենթադրելով կադրից դուրս հնչող ճիչերից՝ տեսանյութի հեղինակը շտապել է հեռանալ դեպքի վայրից:

Տեսանյութն՝ այստեղ:

Читайте на сайте