World News

«Ժողովուրդ». Այսօր ԵԿՄ վարչության անդամները կհայտարա­րեն Մ. Գրիգորյանի լիազորությունների կասեցման մասին

«Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրե­րին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում՝ ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակն էլ ԵԿՄ-ն վերակազմավո­րելն ու արտահերթ ընտրություններն են:


Հենց այդ քննարկման ժամանակ էլ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ներխուժել է ԵԿՄ շենք, խուզարկություններ իրականացրել: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ ԵԿՄ վարչության անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև դատաքննության ավարտն ու ԵԿՄ արտա­հերթ համագումարը կասեցնել Մավել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում:


Հենց այդ նպատակով էլ, մեր տեղեկություններով, այսօր նույն այդ շենքում կհավաքվեն արդեն ԵԿՄ վարչության անդամները և քննարկումից հետո կհայտարա­րեն նրա լիազորությունների կասեցման մասին: Միաժամանակ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես եղավ, թե ինչ­պես են ԵԿՄ պատից հեռացնում Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Պատկերը, խոստովանենք, բավական տհաճ է: Որքան էլ Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը քստմնելի ու աններելի է, որքան էլ այդ ամենի հետևանքով կրքերը գերլարված են, սա դեռ նման կերպ վարվելու հիմք չէ: Մանավանդ, որ դեռ ընդամենը մի քանի օր առաջ ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի հասցեին ձոներ էին հնչեց­նում ու մեծարում: Բայց, ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте