World News

1.85 դոլար. Վենեսուելայի նախագահը բարձրացրել է նվազագույն աշխատավարձի չափը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելացրել է երկրում նվազագույն աշխատավարձի չափը՝ այն հասցնելով 1.85  դոլարի համարժեք 5.196 մլն բոլիվարի:

Ինչպես նշում է gazeta.ru–ն, Վենսուելայի AVN ազգային լրատվական գործակալությանը հղումով, նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 103%-ով:

«Այսօրվանից  աշխատողները կստանան նվազագույն եկամուտ՝ 5.196 մլն բոլիվարի չափով: Ընդհանուր աճը 103% է»,-հայտարարել է Մադուրոն:

Հայտնի է, որ վերջին անգամ Վենեսուելայի նախագահն աշխատավարձը բարձրացրել էր  ապրիլին: Սակայն իշխանությունների ձեռնարկած քայլերն էական արդյունք չեն տալիս, քանի որ ազգային արժույթը հիպերարժեզրկում է: Միայն մայիս ամսին երկրում արժեզրկումը գերազանցել է 245000%-ը:

Վենեսուելան արդեն մի քանի տարի գտնվում է ծայրահեղ ճգնաժամի մեջ, ինչի հետևանքով երկրի ազգային արժույթն անընդհատ արժեզրկվում է:

Читайте на сайте