World News

Վրաստանի խորհրդարանը հաստատեց Մամուկա Բախտաձեին վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների 99 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ հաստատեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին երկրի վարչապետի պաշտոնում:


36-ամյա վարչապետը օրենսդիրներին ասել է, որ Վրաստանն առաջ կգնա և ջանք չի խնայի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումը «Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջադրանք է և կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության և կայուն զարգացման համար»:


Բախտաձեն խոստացել է «հիմնավոր և նորարարական բարեփոխումներ իրականացնել, ստեղծել նոր տնտեսական մոդել, որը դրական կազդի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա»:


Հիշեցնենք, Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ հրաժարական տվեց Վրաստանի վարչապետի պաշտոնից, իր խոսքով՝ կառավարությունում առկա տարաձայնությունների պատճառով:


 


 

Читайте на сайте