World News

Հս․ Կորեան ԱՄՆ-ին է փոխանցել Կորեական պատերազմում զոհված 200 ամերիկացի զինվորների մնացորդները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իրենց է փոխանցել Կորեական պատերազմի ժամանակ զոհված 200 ամերիկացի զինվորների մնացորդները, գրում է korrespondent.net-ը։

«Մենք վերադարձրինք մեր ընկած հերոսների մնացորդները», - ասել է Թրամփը՝ Մինեսոտա նահանգում ունեցած հանրահավաքի ժամանակ։

Ավելի վաղ զինվորների մնացորդների հնարավոր արտահանձնման մասին տեղեկացրել էր CNN-ը՝ չհստակեցնելով արտահանձնման վայրն ու ժամկետը։

Հիշեցնենք, որ Կորեական պատերազմում սպանվել է ավելի քան 35.000 ամերիկացի զինվոր։ Նրանցից մոտ 7.700-ը համարվել է անհայտ կորած։

Հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հս․ Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկացի զինվորների մնացորդների արտահանձնման մասին։

Читайте на сайте