World News

Բուժաշխատողների օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել. վարչապետը կատակեց Առողջապահության նախարարի ծննդյան առթիվ

Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդյան օրվա առթիվ:

«Շնորհավորում ենք, պարոն Թորոսյան»,-ասաց վարչապետը և նրան միացան ներկաները՝ ծափահարություններով:  Իսկ նախարարը արձագանքեց՝ շնորհակալություն հայտնելով:

«Շնորհավորում ենք նաև բոլոր բուժաշխատողներին, այսօր նրանց օրն է»,-արձագանքեց նախարարը, իսկ վարչապետը ևս շնորհավորեց բուժաշխատողներին, ապա կատակեց.« Օրը ձեր նախարար նաշանակվելուց հետո՞ է փոխվել»:

Читайте на сайте