World News

ԵԿՄ-ում քննարկվում է արտահերթ համագումար անցկացնելու և նոր նախագահ ընտրելու հարցը. ուղիղ

Երկրապահ կամավորականների միությունում հանդիպում է հրավիրվել: Քննարկվում է   արտահերթ համագումար անցկացնելու և նոր նախագահ ընտրելու հարցը: Բացի այդ ԵԿՄ վարչության անդամները մտադիր են նախաձեռնող խումբ ստեղծել, որպեսզի ԵԿՄ-ն պահպանվի, և Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները որևէ կերպ չազդեն կառույցի գործունեության վրա:

Նշենք, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է և կալանավորվել ԱԱԾ բացահայտումներից հետո:

Հանդիպմանը ներկա են ԵԿՄ անդամներ, տարածքային կառույցի ղեկավարներ, ԵԿՄ փոխնախագահներ, ինչպես նաև ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներ:

Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը հայտարարեց, որ նիստը կանցկացվի փակ: Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ԵԿՄ փոխնախագահները ԱԱԾ բացահայտումների հետ որևէ կապ չունեն և չեն էլ կարող ունենալ: Ըստ նրա՝ պետք է քննարկեն ԵԿՄ-ի հետագա անելիքների հարցը:

Читайте на сайте