World News

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ՖԻՖԱ-ն տուգանել է Սերբիայի ու Մեքսիկայի հավաքականներին

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ՖԻՖԱ-ն տուգանել է Սերբիայի ու Մեքսիկայի հավաքականներին` այդ թիմերի երկրպագուների վարքագծի պատճառով:


ՖԻՖԱ-ի կանոնակարգով մարզադաշտերում արգելվում են քաղաքական, խտրական ու վիրավորական բնույթի պաստառներն ու կարգախոսները:


Սերբիայի հավաքականը 10 հազար 400 դոլարով տուգանվել է, քանի որ Կոստա Ռիկայի հավաքականի հետ խաղում սերբ ֆաները Երկրորդ աշխարհամարտի մոտիվներով «հարձակողական և քաղաքական» բնույթի պաստառ են բարձրացրել:


Մեքսիկայի հավաքականը նույն չափով տուգանվել է երկրպագուների երգերի բառերի համար, որտեղ խտրական ու վիրավորական վերաբերմունք կար սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Այդ կերպ նրանք վիրավորել են Գերմանիայի հավաքականի դարպասապահին:


 


 

Читайте на сайте