World News

Վերամշակող ընկերությունները սկսել են ծիրանի մթերման աշխատանքները. Գյուղնախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերություններում սկսվել է ծիրանիմթերումների գործընթացը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ներկայում մթերումներ են իրականացնում`

1.«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 145 շենք հասցեում,
2.«Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 30 հասցեում, 3.«Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ համայնք, Սահյան 8 հասցեում:

Հունիսի 22-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերմանկետում:

Читайте на сайте