World News

«Մտածում էի՝ ՉԹՕ է». Վորոնեժում նկարահանել են երկնաքարի անկումը (լուսանկարներ, տեսանյութեր)

ՌԴ Վորոնեժ քաղաքի բնակիչները երկնաքարի անկման ականատես են եղել, ոմանք կիսվել են իրենց տեսածի մասին տպավորություններով ու տեսանյութերով:

«ВКонтакте» սոցցանցի «Настоящий Воронеж» խմբի անդամները պատմել են, որ վաղ առավոտյան իրենք տեսել են երկնաքարի «կուրացնող փայլը»:

«Կարծում էի՝ հարվածային ալիք կլինի, ինչպես Չելյաբինսկում: Վազելով գնացի նկարահանելու, սակայն պայթյուն չեղավ, միայն հետք մնաց: Անկման պահին սպիտակ ծխից ներքև հետք տեսա, որը հասնում էր մինչև հորիզոն», - գրել է Վորոնեժի բնակիչներից մեկը:

Սոցցանցի մեկ այլ օգտատեր խոստովանել է, որ ինքը ՉԹՕ-ի տեղ է դրել վառ երկնային օբյեկտը:

«Թվում էր՝ այն թռչում է ինձ վրա, վախեցա: Մտածում էի՝ ՉԹՕ է: Շատ վառ էր», - գրել է նա:

Խմբի անդամներից մեկի խոսքով՝ «հրթիռի նման ինչ-որ բան անցավ ու փայլատակեց», իսկ րոպեներ անց պայթյունի ձայն լսվեց:

 

 

Читайте на сайте