World News

Վարչական տուգանքների վճարման գործընթացում խախտումների պատճառով պետությանը 606 մլն դրամի չափով վնաս է հասցվել

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական քրեական գործը:

Читайте на сайте