Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի և մի շարք ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է
ՀՔԾ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2018թ.-ի հունիսի 21-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ վերը նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: