World News

Հայկ Մարությանն անդամակցել է «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը. պայքարը շարունակելու է քաղաքական դաշտում

Դերասան Հայկ Մարությանն անդամակցել է «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայկ Մարուքյանն ինքը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:

«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! 
Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին»: 

Ինչպես հայտնել էր  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարդկային ռեսուրսների խմբի ղեկավար Մեսրոպ Պապիկյանը, կուսակցությանն  անդամագրվելու ցանկություն հայտնողները շատ-շատ են՝ հազարավոր, ինչի համար  առժամանակ դադարեցվել էր դիմումների ընդունումը:

Читайте на сайте