World News

Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (թարմացված)

22:00

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկություններով Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:


Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն նախկին պատգամավորի տնից ոչինչ չի տեղափոխել, իսկ Առաքել Մովսիսյանին տարել են մեքենայով:


20:04

Ազգային անվտանգության ծառայակիցները հատուկ գործողություններ են իրականացնում Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը:

Տեղեկությունը Tert.am –ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Նա սակայն, այլ մանրամասներ չհայտնեց, ԱԱԾ-ն լրացուցիչ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:

Այգեկի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Առաքել Մովսիսյանը ԱԱԾ աշխատակիցների հետ գտնվում է առանձնատանը:

Առանձնատան մոտ հավաքված են նաև Մովսիսյանի համագյուղացիները՝ մոտ 20 մարդ:

Читайте на сайте