World News

Bentley-ն կուպեանման ամենագնաց կթողարկի

Bentley Bentayga ամենագնացի ընտանիքը հաջորդ տարի կհամալրվի Sport կուպեանման տարբերակով: Նմանօրինակ մեքենան կներկայանա ոչ միայն թափքի փոփոխությամբ, այլև արտաքինի նորացված դիզայնով:

Ինչպես գրում է Motor.ru-ն, հետագայում նոր ոճը կկիրառվի նաև մոդելի սովորական տարբերակի համար: Այլ տեղեկություններ սպասվելիք նորույթի մասին դեռևս չի հաղորդվում:

2016-ին ընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը հաստատել է ամենագնացի «գերհզոր» տարբերակի թողարկման մասին, որը կպահպանի W12 շարժիչը, սակայն կդառնա ստանդարտ մոդելից ավելի արագ և ավելի հզոր:

Ներկայում Bentley Bentayga-ն հասանելի է 6 լիտր ծավալային W12 շարժիչով, որը 608 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Читайте на сайте