World News

Ինստամաֆիա. գնչուական հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ)

Իտալիայում գործող գնչուական հանցախմբերից մեկի անդամները սոցկայքերում հրապարակել են բազմաթիվ լուսանկարներ՝ պարծենալով իրենց ճոխ ունեցվածքով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ադամանդապատ զարդեր, ժամացույցներ, շքեղ տներ, խմիչքներ ու հարուստ կյանքի մյուս ատրիբուտները ներկայացնող լուսանկարները հրապարակվել են նախքան գնչուների ձերբակալումը:

Նշվում է, որ ոստիկանական լայնածավալ գործողությանը մասնակցել է 250 իրավապահ, որոնք խուզարկել են «Կազամոնիկա» կլանի անդամների՝ մայրաքաղաք Հռոմի արվարձաններում գտնվող առանձնատերը:

Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 11 կին ու 22 տղամարդ: Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել հանցախմբի ղեկավարներից մեկի կնոջ ահազանգից հետո:

«Կազամոնիկայի» անդամների համար Rolex ժամացույցը յուրատեսակ խորհրդանիշ է դարձել: Այդ կերպ նրանք ցուցադրում են իրենց հարստությունը: Նրանք ցանկանում են ցույց տալ, թե որքան հզոր են ու անպատժելի: Զարդերը, մեքենաներն ու Rolex-ը նրանց մոլուցքն են»,-նշել է կինը:

Читайте на сайте