World News

«Բավարիան« ռեկորդային գումար է ծախսել 17-ամյա ֆուտբոլիստի համար

«Վանկուվեր Ուայթքեփսի» հարձակվող Ալֆոնսո Դևիսը կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտում է «The Athletic»-ը:

 

17-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության գործընթացը հասել է երզափակիչ փուլ: Մյունխենցիները երիտասարդ ֆուտբոլիստի համար 12 մլն եվրո կվճարեն: Այս տրանսֆերը ռեկորդային կլինի, քանի որ MLS-ից դեռևս ոչ մի ֆուտբոլիստի չեն գնել այսքան մեծ գումարով: 

 

Դևիսը Կանադայի հավաքականում անցկացրել է վեց հանդիպում: Այս մրցաշրջանում հարձակվողը MLS-ում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Читайте на сайте