World News

Ադրբեջանի հատուկ ծառայությունները սպանել են Գյանջայի իրադարձությունների հետ առնչություն ունեցող ևս մեկ մարդու

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվից ոչ հեռու գտնվող Խոջասան ավանում` սպանելով Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի և հուլիսի 10-ին այդ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ  առնչություններ ունեցող Անար Բաղիրովին:


Պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ Բաղիրովը սպանվել է իրավապահներին դիմադրություն ցուցաբերելիս: Նույն գործողության ընթացքում, ըստ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ևս ութ մարդ ձերբակալվել է: «Բաղիրովը Գյանջայում հանցավոր գործողություններ կատարած խմբի ակտիվ անդամներից մեկն էր: Նա սերտ կապեր ուներ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Յունիս Սաֆարովի հետ»,- նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Читайте на сайте