World News

Իրանի արևմուտքում գրոհայինների հարձակման հետևանքով ԻՀՊԿ առնվազն տասը ուժային է զոհվել

Իրանի արևմուտքում Քուրդիստան շրջանում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առնվազն 10 ուժային: Այդ մասին ասված է կորպուսի հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գրոհայինները հարձակում են իրականացրել կորպուսի ցամաքային զորքերի վրա Մերիվան քաղաքի մոտակայքում շաբաթ գիշերը: Դրանից հետո հարձակվողները պայթեցրել են զինամթերքի պահեստը:

ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել մի քանի հարձակվողի, գրոհայիններից շատերը վնասվածքներ են ստացել:

Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Читайте на сайте