World News

Սիրիական բանակն առաջ է ընթանում Էլ-Քունեյթրա նահանգում

Սիրիական բանակը և դաշնակից ուժերը առաջխաղացում են գրանցել հարավարևմտյան շրջանում՝ մոտենալով Գոլանի բարձունքներին, մինչդեռ ապստամբները հրաժարվում են ենթարկվել կառավարությանը և տեղափոխվել ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկողության ենթարկվող հյուսիսային շրջան:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնում է ինչպես սիրիական պետական հեռուստատեսությունը, այնպես էլ ապստամբները:

Կառավարական բանակը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, առաջ է ընթանում նաև դեպի Էլ-Քունեյթրա նահանգի ծայրամասեր:

Նախորդ ամիս կառավարական ուժերը գրոհներ էին իրականացրել նաև հարևան Դերաա նահանգում՝ դուրս մղելով ապստամբ գրոհայիններին:

Գրոհների արդյունքում կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Իսրայելի և Հորդանանի հետ սահմանային մարտավարական նշանակության տարածքներում:

Շաբաթ վերականգնվել է ամստամբների և նրանց ընտանիքների տեղափոխությունը Գոլանի մոտակա գյուղերից դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ:

Читайте на сайте