World News

Գործակալ. Մինայի ծառայություններով հետաքրքրված են «Զենիթը» և «Էվերթոնը»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինայի գործակալ Ջեյիր Մինան, խոսել է ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

 

««Էվերթոնը» ցանկանում է գնել Մինայի տրանսֆերը: Անգլիական ակումբից կապվել են ինձ հետ ու ցանկացել են իմանալ տեղափոխության հնարավոր լինելու մասին:

 

Կան նաև այլ առաջարկներ, օրինակ «Զենիթի» տարբերակը:

 

Սակայն, Մինան մտադիր է մնալ «Բարսելոնայում» ու հույս ունենք, որ ակումբում նույնպես նման ցանկություն ունեն»,- գործակալի խոսքերը մեջբերում է «Sport.es»-ը:

Читайте на сайте