World News

Չեղարկվել է Իրաքի վարչապետի այցն Իրան

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի այցը Իրան չեղյալ է հայտարարվել, այն բանից հետո երբ նա ասել է, որ այլընտրանք չունի և պետք է հետևի ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, թեև դրանց հետ համաձայն չէ։


Պաշտոնական այցը չեղյալ է հայտարարվել օգոստոսի 12-ին, սակայն պատժամիջոցների կիրառումը որպես պատճառ չի նշվել։


Աբադիի գրասենյակը հայտարարել է, որ վարչապետի օգոստոսի 14-ին նախատեսված այցը Թուրքիա կկայանա, սակայն Իրան այցելությունը չեղարկվել է «հագեցած ժամանակացույցի պատճառով»:


Իրանի իշխանության անանուն ներկայացուցիչը «Ասոշիեյթիդ Փրես»-ին հայտնել է, որ Թեհրանն է չեղյալ հայտարարել Աբադիի ծրագրված այցը Իրան:


Իրանի կառավարության մամուլի քարտուղարը  հրաժարվել է մեկնաբանություններից:


 

Читайте на сайте