Պերսեիդների ասուպային հոսք. տարվա ամենադիտարժան «աստղաթափը»՝ ֆոտոշարքով
Անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել տարվա ամենավառ «աստղաթափը»՝ Պերսեիդների ասուպային հոսքը, որն ընկնող ասուպները տեսնելու համար տարվա լավագույն ժամանակն է:
Ինչպես նշում է Daily Star-ը, «աստղաթափը» առավել դիտարժան է եղել Միացյալ Նահանգների, Եվրոպայի ու Կանադայի բնակիչների համար: Հայտնի է, որ ասուպային հոսքը շարունակվելու է նաև այսօր:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկնային օբյեկտներից որոշներն ունեցել են ավելի քան 5.500 աստիճան տաքություն, շարժվել են 80կմ/ժ արագությամբ՝ նախքան Երկրի մթնոլորոտում այրվելը:
Ամեն տարի Երկիրն անցնում է այս հոսանքի միջով: Միլիոնավոր մասնիկներ այրվում են մթնոլորտում, իսկ ամենախոշորները հնարավոր է լինում տեսնել մի քանի վայրկյան: