Տ. Սիլվա. Նեյմարի համար կարևոր էր մրցաշրջանը խփած գոլով սկսելը (տեսանյութ)
«Պարի Սեն-Ժերմենի» ավագ Տյագո Սիլվան մեկնաբանել է Ֆրասիայի առաջնության առաջին տուրի` «Կանի» հետ անցկացրած խաղը (3:0), ինչպես նաև գնահատել հարձակվող Նեյմարի խաղը:
Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման 10-րդ րոպեին աչքի է ընկել խփած գնդակով.
«Թիմը լավ խաղ անցկացրեց, բայց ոչ իդեալական: Ամբողջ թիմը ներդրեց իր ողջ ուժերը խաղադաշտում, և մենք երջանիկ ենք, որ հաղթեցնք:
Հույս ունեմ` ՊՍԺ-ը կշարունակի աճ գրանցել: Ամբողջ թիմի և Նեյմարի համար կարևոր էր, որ նա մրցաշրջանը սկսի խփած գնդակով: Նա մեծ ուժեր էր ներդրել և խաղավարտին հոգնած էր, դա նորմալ է:
Տուխե՞լը. սա մարզիչ է, ով մարզումների ժամանակ մեծ ուշադրություն է դարձնում ֆիզիկականին: Առաջին կեսում թիմը հիանալի տեսք ուներ: Կարծում եմ`` նա գոհ է մեր խաղից»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում «L՛Equipe»-ը:
Լիգա 1-ի երկրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս կմրցի «Գենգամի» հետ: