Հյուսիսային և Հարավային Կորեաների հաջորդ գագաթնաժողովը՝ սեպտեմբերին Փհենյանում
Հյուսիսային և Հարավային Կորեաների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերին՝ Փհենյանում: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, այս մասին երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են երկուշաբթի օրը ապառազմականացված Փհանմունջում, որտեղ տեղի է ունեցել Կիմ Չեն Ունի և Մուն Ջե Ինի առաջին բանակցությունները:
Այս տարվա ապրիլին երկու Կորեաների առաջնորդները հայտարարել են, թե մտադիր են խաղաղության պայմանագիր ստորագրել, որը պաշտոնապես վերջ կդնի երկու երկրների միջև հակամարտությանը: Բացի այդ Փհենյանն ու Սեուլը հայտարարել են Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու մասին:
Կիմ Չեն Ունն առաջին հյուսիսկորեացի առաջնորդն է, որն այցել է Հարավային Կորեա 1953 թվականից ի վեր: Իր հերթին Մուն Ջե Ինը կդառնա առաջին հարավկորեացի առաջնորդը, որը կայցելի Փհենյան։