World News

Թուրքիան քայլեր է ձեռնարկում երկրի ֆինանսական շուկան կայունացնելու ուղղությամբ

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել ամերիկյան պատժամիջոցների հետևանքով տուժած երկրի ֆինանսական շուկան կայունացնելու, մասնավորապես, ազգային տարադրամի փոխարժեքի տատանումները զսպելու ուղղությամբ:


Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ էր արել ունեցած դոլարներն ու եվրոները վաճառել՝ ազգային լիրայի ուժեղացմանը նպաստելու համար:


Վերջին օրերին լիրայի արժեքը ռեկորդային անկում է գրանցել՝ այս տարվա ընթացքում շուրջ 46 տոկոսով արժեզրկվելով դոլարի նկատմամբ:


Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար։


Միացյալ Նահանգները նախ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին նախագահ Թրամփը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին:


2016 թվականին Թուրքիայում ձերբակալված Բրասնոնը մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ, նրան մինչև 35 տարվա ազատազրկում է սպառնում։

Читайте на сайте