World News

ՕԵԿ-ը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, դիտարկվում են քաղաքապետի 5 թեկնածուներ. ՕԵԿ խոսնակ

ՕԵԿ-ը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, դիտարկվում են քաղաքապետի 5 թեկնածուներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը:

«Մեզ մոտ այժմ ակտիվ քննարկումներ են, փորձում ենք հստակեցնել, թե ինչ թիմով ենք հանդես գալու, ով է լինելու քաղաքապետի մեր թեկնածուն: Առաջիկայում հստակ կհայտարարենք, թե ով է գլխավորելու մեր քաղաքական թիմի ցուցակը»,- հայտնեց նա:

Վահե Թորոսյանի խոսքով՝ թեև ընտրությունները վերաբերում են Երևան քաղաքին որպես համայնք, բայց Երևանի ընտրությունները քաղաքական են:

«Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է, բնականաբար, սրանք քաղաքական ընտրություններ են: Իսկ քաղաքական համակարգի բոլոր դերակատարները, մասնավորապես՝ կուսակցությունները, ցանկալի է, որպեսզի ներգրավված լինեն այս պրոցեսներում»,- ասաց Վ. Թորոսյանը:

Читайте на сайте