World News

Իտալիայում ջրհեղեղի հետևանքով 8 զբոսաշրջիկ է մահացել

Իտալիայի Կալաբրիա շրջանում անսպասելի ջրհեղեղի հետևանքով ութ զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ RAI հեռուստաալիքին հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Պոլինո ազգային պարկի տարածքում: Գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Ռագանելո կիրճը, որտեղ էլ գտնվել է զբոսաշրջիկների խումբը:

Ջրհեեղի հետևանքով զոհվել է 8 մարդ՝ 4 կին և 4 տղամարդ: 18 մարդ տարհանվել է, 12-ը՝ հոսպիտալացվել:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Իշխանությունները հաղորդում են անհետ կորածների մասին, սական նրանց թիվը հայտնի չէ, քանի որ դեռ պարզ չէ, թե քանի մարդ է եղել կիրճում:

Читайте на сайте