World News

Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

Լոնդոնյան մետրոյի Քինգսբերի կայանանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ է տուժել, հաղորդում է РИА Новости-ն՝ Sun թերթին հղումով:

Թերթի տվյալներով՝ ոստիկանության ու շտապօգնության մեքենաները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 21:45-ին:

Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է հրաձգության փաստը՝ նշելով, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչություն: Ոստիկանության թվիթերյան էջում նշվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Լոնդոնի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Քինգսբերի կայանանն ու հարակից փողոցներն այս պահին փակ են: Ոստիկանություն փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:

Читайте на сайте