World News

Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ երկրորդ հանդիպման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ ևս մի հանդպում կունենա Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:

Ինչպես մեջբերում է korrespondent.net-ը՝ նախագահը նշել է, որ Հյուսիսային Կորեան ակնհայտ քայլեր է ձեռնարկել ապամիջուկայնացման ուղղությամբ:

«Ամենայն հավանականությամբ մենք կհանդիպենք, սակայն ես չեմ ուզում մեկնաբանել այս հարցը: Ես դադարեցրել եմ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները: Ես դադարեցրել եմ հրթիռների փորձարկումները… Ի՞նչ կլինի հետո: Ո՞վ գիտի, դեռ կտեսնենք», - հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ Կիմ Չեն Ընի հետ ձևավորվել են «շատ լավ անձնական հարաբերություններ»:

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում «բազմաթիվ լավ բաներ» են տեղի ունենում:

Читайте на сайте