World News

Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ, արձակուրդ գնալու դիմում կգրեմ. Արտակ Զեյնալյան

Ես, որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ Երևանի ավագանու ընտրությունների  քարոզարշավին: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով  գլխավորելու է  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունների դաշինքի ցուցակը:

«Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Անդրադառնալով դիտարկմանը՝ եթե ԼՀԿ-ն ու «Հանրապետությունը» դաշինքով են գնում  ընտրություններին, ՔՊ-ն՝  միայնակ, արդյոք սա չի նշանակում, որ «Ելք» դաշինքը դադարում է գոյությունը՝ նախարարն արձագանքեց, որ դաշինքը գործում է խորհրդարանում:

««Ելք»-ը շարունակում է լինել ներկայիս կառավարության հիմնական հենարանը», - ընդգծեց նա:

Читайте на сайте