World News

Թույլ տվեք այդ խախտումը չանել. արդարադատության նախարարը չանդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի գործին

Ես արդարադատության նախարար եմ ու Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցին իրավունք չունեմ պատասխանելու, դա կլինի միջամտություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ես ունեմ իմ տեսակետը, բայց չեմ կարող ներկայացնել այն, քանի որ ունեմ ազդեցության լծակներ, ու այդպիսի հարցի պատասխանելը կլինի խախտում: Թույլ տվեք այդ խախտումը թույլ չտալ»,- նշեց նա:

Հարցին, թե  կարգապահական վարույթ հարուցվելո՞ւ է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ,  Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ  նախարարությունն  այդ  հարցին իրավասու չէ  միջամտել:

«Չեմ կարող դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ: Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան: Գործադիր մարմինը՝ նախարարությունը, չի կարող միջամտել այստեղ: Գործադիր իշխանությունը չպետք է վերածվի 4-րդ ատյանի դատարանի»,- շեշտեց նա:

Читайте на сайте