World News

Microsoft-ը հայտնել է ԱՄՆ-ում ընտրություններին ընդառաջ «ռուս հաքերների հարձակումների» մասին

Ամերիկյան Microsoft կորպորացիան հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին միջամտելու նոր փորձեր են արձանագրվել: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Microsoft-ի պաշտոնական կայքում:

Անցած շաբաթ Microsoft Digital Crimes Unit դեպարտամենտն իրականացրել է դատարանի՝ վեց դոմենների վերահսկողությունը փոխանցելու մասին որոշումը: Նշվում է, որ այս դոմենները ստեղծել է «ռուսական կառավարության հետ սերտ կապեր ունեցող խումբը», որը հայտնի է Strontium, Fancy Bear և APT28 անվանումներով:

Ընկերության տվյալների համաձայն՝ հաքերները կայքեր և URL-հասցեներ են ստեղծել, որոնք նման են «պոտենցիալ զոհերին հետաքրքրող» վեբ-էջերին: Օրինակ՝ այս էջերից մի քանիսը նմանակել են Սենատի կայքը, մյուսները՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի կայքը, որի տնօրենների խորհրդի մեջ մի քանի սենատոր կա:

«Մեզ անհանգստացնում են այս և այլ փորձերը, որոնք կարող են անվտանգության սպառնալիք ստեղծել 2018 թվականի ընտրությունների նախաշեմին ամերիկյան քաղաքական կուսակցությունների հետ կապված անձանց լայն շրջանակի համար: Ընդհանուր առմամբ, այս պատկերն արտացոլում է այն, ինչ մենք տեսել ենք 2016 թվականին ԱՄՆ-ում և 2017 թվականին Ֆրանսիայում ընտրությունների ժամանակ», - ասվում է ընկերության հայտարարությունում:

Читайте на сайте