World News

Անկարայում իրավապահները ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակ բացած երկու կասկածյալի

Թուրքիայի իրավապահները հայտնում են, որ ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակ արձակած երկու կասկածյալի:


Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբաթի վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում:


Կրակոցները արձակվել էին սպիտակ գույնի մեքենայից, տուժածներ չկան:  


Թուրքիայի իշխանությունները դատապարտել էին միջադեպն՝ այն համարելով «բացահայտ սադրանք»:


Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ  Քալընը միջադեպը գնահատել էր «քաոս սերմանելու փորձ»:


Անկարայի ոստիկանութունը հայտնել է, որ կասկածյալներ Ահմեթ Չելիքթենը և Օսման Գյունդաշը խոստովանել են իրենց մեղքը: Ոստիկանությունը հայտնում է, որ նրանք քրեական անցյալ են ունեցել: Իրավապահներն առգրավել են ավտոմեքենան և ատրճանակը, որից ենթադրաբար դեսպանատան ուղղությամբ վեց կրակոց է արձակվել:

Читайте на сайте