World News

Չինաստանում շունը չի հեռացել գիտակցությունը կորցրած տիրուհուց և նրան հիվանդանոց է ուղեկցել (լուսանկարներ, տեսանյութ)

Չինաստանի Դացին քաղաքի բնակչուհին իր շան հետ զբոսնելու ժամանակ կորցրել է գիտակցությունը, սակայն կենդանին ոչ միայն չի հեռացել իր տիրուհու մոտից, այլև ուղեկցել է նրան մինչև հիվանդանոց:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ոսկեգույն ռեթրիվեր ցեղատեսակի շունը սպասել է բժիշկների ժամանմանն ու հրաժարվել է հեռանալ նրանից։ Բժիշկները ստիպված են եղել ներս թողնել նրան շտապօգնության մեքենա ու տարել են հիվանդանոց:

Շտապօգնության բժիշկների խոսքով՝ շան պատճառով սկզբում իրենք վախեցել են մոտենալ գիտակցությունը կորցրած կնոջը, սակայն մոտենալով նրան՝ հասկացել են, որ կենդանին ագրեսիա չի ցուցաբերում և պարզապես հետևում է իրենց գործողություններին:

«Երբ մոտեցանք գետնին պառկած կնոջը, շունն ուրախացավ, որ մենք կօգնենք իր տիրուհուն», - պատմել է բժիշկներից մեկը:

Աղջկան դրել են պատգարակի վրա, և շունն աշխուժացել ու հետևել է նրան մինչև շտապօգնության մեքենա: Բուժաշխատողներիը հուզվել են շան պահվածքից ու թույլ տվել նրան գալ հիվանդանոց:

Հիվանդանոցում պարզվել է, որ կինը լուրջ հիվանդություններ չունի, նա ուղղակի չափազանց շատ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել նախօրեին:

«Ուշքի գալով՝ նա առաջին հերթին արտաբերեց իր շան անունը: Մենք տեսանք՝ ինչպես է աղջիկը գրկել իր շանը, և հասկացանք, որ ճիշտ ենք արել՝ թույլ տալով նրան մնալ իր տիրուհու մոտ», - պատմել են բժիշկները:

 

 

 

Читайте на сайте