World News

Խորհրդային զորքերը 50 տարի առաջ ներխուժեցին Պրահա՝ ճզմելով ժողովրդավարական զարթոնքը

Չեխիան և Սլովակիան այսօր նշում են խորհրդային զորքերի ներխուժման 50-րդ տարելիցը: Նախկին Խորհրդային միությունը, Վարշավյան պայմանագրի անդամ երկրների զորքերի հետ տանկերով ու զինվորներով  ճզմեցին  «Պրահյան գարունը», երբ ժողովուրդն ու երկրի առաջնորդները փորձում էին քայլել  ժողովրդավարության ու բարեփոխումների ճանապարհով:


1968 թվականի օգոստոսի 20-21-ին տեղի ունեցած  ներխուժման  հետևանքով  նախկին Չեխոսլովակիայում 137 մարդ է զոհվել: Միայն 15 անզեն քաղաքացիներ, հիմնականում երիտասարդներ, սպանվել էին Պրահայի ռադիոյի շենքի մոտ, երբ փորձել  էին կանխել  խորհրդային զինվորների կողմից  շենքի գրավումը:


Այսօր Չեխիայում և Սլովակիայում  այդ  իրադարձություններին նվիրված բազում միջոցառումներ են անցկացվում:


 

Читайте на сайте