World News

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Բարսելոնայի» դարպասապահին վարձակալելու տարբերակը

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»,- գրում է «Mundo Deportivo»-ն:

 

Ըստ աղբյուրի` անգլիական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 29-ամյա հոլանդացի դարպասապահի ծառայություններով թիմի երկրորդ դարպասապահ Կլաուդիո Բրավոյի վնասվածքի պատճառով:
 

Հիշեցնենք, որ չիլիացի ֆուտբոլիստը երեկ` օգոստոսի 20-ին, մարզման ընթացքում վնասել էր աքիլեսյան գարշապարը: Համաձայն կանոնակարգի` ֆուտբոլիստի ծանր վնասվածքի դեպքում հնարավոր է հայտավորել լրացուցիչ ֆուտբոլիստի:

 

Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվել էր օգոստոսի 9-ին: Սիլեսենը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2016 թվականից:

 

Նախորդ մրցաշրջանում հոլանդացի դարպասապահը մասնակցել է 11 հանդիպման և բաց է թողել 3 գոլ:

Читайте на сайте