World News

Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան կնոջ են գլխատել

Սաուդյան Արաբիայում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար գլխատել են իրավապաշտպան Իսրա ալ-Խոմգհեմին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նա մասնակցել է Քաթիֆ քաղաքում անցկացվող բողոքի ցույցերին, որտեղ էլ ձերբակալվել է: Նշվում է, որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ կնոջը մահապատժի են դատապարտում:

Իրենց դատավճռին ևս տասնյակ կին իրավապաշտպաններ են սպասում, որոնք մասնակցել են բողոքի ցույցերին:

29-ամյա Իսրային ամուսնու և 4 այլ իրավապաշտպանի հետ միասին ձերբակալել էին 2015-ին «իշխանություններին չհնազանդվելու համար»: Դատավճիռն իրականացրել են օգոստոսի 20-ին:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին Սաուդյան Արաբիայում 146 մարդ է մահապատժի ենթարկվել:  

Читайте на сайте